Armenian Soccer
Armenian Soccer

Ժիրայր Շաղոյան. «Նման աջակցության պարագայում պարզապես անհնար է քեզ վատ դրսևորվե

ՀՀ  ազգային հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝  Երևանի ԲԿՄԱ-ի  19-ամյա  հարձակվող Ժիրայր Շաղոյանը, ՀՖՖ TV-ին տված մեկնաբանության մեջ Ռումինիայի հավաքականի նկատմամբ ԱԱ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում տոնած հաղթանակից (3-2), խոսել է իր զգացողությունների մասին:.
«Չգիտեի,  որ 21-րդ դարում  ծնված առաջին ֆուտբոլիստն եմ, որ ՀՀ հավաքականի կազմում խաղադաշտ էի ելել, ու  երբ իմացա, շատ ոգևորվեցի և պարտավորվեցի շատ կարևոր գործողություններ կատարել դաշտում,  օգնել իմ թիմին`իմ լավագույն որակներով ու ամենաբարձր աշխատասիրությամբ: Մարզիչը սկզբում   ինձ օգտագործեց 10 համարի դիրքում, հետո երբ նկատվեց, որ  մրցակիցը ավելի շատ պաշտպանական գործողություններ  անում, ու  պիտի ավելի շատ եզրով գրոհենք: Նա ինձ ասեց,  որ դեպի եզր գնամ, ու միայն առաջ շարժվեմ, որպեսզի գոլ    բերեմ թիմին:     Ինձ թվում  է  որոշ չափով  սրություն    մտցրեցի խաղում:  Երբ  խաղադաշտում եմ հայտնվում , ինձ հանգիստ եմ դրսևորում , այդպիսի աջակցության ներքո , ես  պարզապես չեմ կարող   վատ  հանդես գալ,բոլոր միասին օգնում են թիմակիցներով, բոլորը անխտիր, և  այդ դեպքում ուղղակի անհնար  է ինչ-որ վատ ձևով դրսևորվել»:   

©2021 Armenian Soccer