Armenian Soccer
Armenian Soccer

ԿԱՊԱՌՈՍԻ ԽԵԼԱՄԵՏ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 3-ՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՊԱՐԳԵՎԵՑ ՀՀ ԸՆՏՐԱՆՈՒՆ

ԱԱ -2022  ընտրական փուլի  խմբային  մրցաշարում  Երևանում  ՀՀ ընտրանին   հյուրընկալել  էր   Ռումինիայի ազգային  հավաքականի ու դրամատիկ   և  լարված  պայքարում   3:2 հաշվով   կամային  հաղթանակ  կորզեց:  
Սա  խմբային մրցաշարում  ՀՀ   հավաքականի    տոնած  արդեն    3-րդ   անընդմեջ   հաղթանակն էր,  որը առնվազը 2 ժամով  նրան  դարձրեց   խմբի   առաջատար դարձավ:  
Հերթական անգամ   ՀՀ  ընտրանուն հաղթանակ  բերեց    մեր հավաքականի   գլխավոր մարզիչ՝ իսպանացի    մասնագետ  Խոակին Կապառոսի  ընտրած խելամիտ    մարտավարությունը:
1-ին խաղակեսում  կողմերը  հիմնականում հետախուզում էին միմյանց  և այդ ընթացքում դարպասները մնացին անառիկ:
2-րդ  խաղակեսի  սկզբում   Կապառոսը միանգամից 3 փոխարինում կատարեց, ու ասպարեզ մտան երիտասարդ խաղացողներ Սպերցյանը, Շաղոյանը ու Ադամյանը:  Կարճ ժամանակ անց այս փոխարինումները տվեցին    իր արդյունքը:  
56-րդ րոպեին հանդիպման հաշիվը  բացեց ՀՀ  հավաքականի   կազմում  իր նորամուտը նշած  Կրասնոդար-2-ի   խաղացող Էդուարդ Սպերցյանը: Ռումինացիները  62-րդ և 72 –րդ  րոպեներին  Ալեքսանդրու Շիկալդաուի  դուբլի շնորհիվ  հաշվի մեջ առաջ անցավ: Շրջադարձային եղավ 78-րդ  րոպեին  Գեորգե  Պուկաշի կոպիտ խաղի համար ստացած  կարմիր քարտը: Ռումինիայի ընտրանին մնացծ 10 հոգով: ՀՀ հավաքականը ամբողջապես տիրեց նախաձեռությանը: 86-րդ րոպեին   Մխիթարյանի բացակայության պայմններում ՀՀհավաքականի   առաջատարի դերը ստանձնած    Տիգրան Բարսեղյանի գոլային փոխանցումով  թիմի ավագ Վարզադատ Հարոյանը  վերականգնեց հաշվի  հավսարությունը`2:2:Ի  դեպ,  մինչ այդ 2 դրվագում Երևանի  ԲԿՄԱ-ի  հարձակվող և ՀՀ 1-ին խմբի առաջնության ռմբարկու    Շաղոյանը    հաջողությամբ ներգրավվելով հանդիպմանը   ակտիվ  խաղի շնորհիվ  նպաստավոր  դիրքում հայտնվեց ու  վտագավոր հարվածներ կատարեց:Մեծ ջանքերով  ռումինացիների դարպասապահը   չեզոքացրեց դրանք: 89-րդ  հանդիպման  մյուս հերոսը` Սպարեցյանը 11 մետրանոց վաստակեց, որը  հաջողությամբ իրացրեց Տիգրան Բարսեղյանը:
Սա աննախադեպ,  իրադարձությունն էր  ՀՀ ընտրանու համար, քանի   որ  իր պատմության  մեջ առաջին անգամ  ԱԱ  ընտրական մրցաշարում 3-րդ աընդմեջ հաղթանակը տոնեց:
Սա նաև  ՀՀ ընտրանու  8-րդ անպարտելի  հանդիպումն է, որից 6-ում հաղթել է մրցակիցներին,  իսկ 2 հանդիպում էլ ոչ-ոիք էգրացվել, գնդակների 14:6 հարաբերությմաբ:

©2021 Armenian Soccer