ՖԻՖԱ ԱԱ 2022-ի որակավորման J խմբի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումից հետո՝ մարտի 26-ին, Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխախաղային մամուլի ասուլիսը.
-Ինչու՞ խաղը սկսեցինք 2 հենակետայինով իմանալով, որ Լիխտեյնշտեյնի հավաքականը դժվար, թե մեծ ուժերով հարձակվի:
-Այժմ շատ հեշտ է վերլուծել այդ խաղն, երբ որ այն արդեն ավարտվել է:
-Արդյո՞ք արդեն հիմա կարող եք մոտավորապես մտածել, թե ինչպիսի մեկնարկային կազմ եք մտցնելու հաջորդ հանդիպմանը:
-Ոչ: Դա անհնարին է և այդ հարցն անիմաստ է, որովհետև այժմ ֆուտբոլիստները վերականգնվում են ու հնարավոր չէ այժմ պատասխանել այդ հարցին:
-Արդյո՞ք այս խաղում չզգացվեց 4+4+2 դասավորությունն այնքան էլ չի համապատասխանում մեր թիմին, հաշվի առնելով, որ այդ սխեման պահանջում է բոլորովին այլ խաղամակարդակի կենտրոնական 2 կիսապաշտպաններ:
-Դա կարծիք է:Բոլոր կարծիքներն էլ արժանի են հարգանքի, բայց այս խաղային սիստեման մեզ հաջողություն բերեց:
-Ալեքսանդր Կարապետյանը փոխարինման մտավ 2-րդ խաղակես, և ունեցավ մի քանի գոլային պահեր , որոնք չօգտագործեց: Արդյո՞ք նրա մեկնարկային կազմում չհայտնվելը կապված է նրա հետ, որ այս պահին նա լավագույն մարզավիճակում չէ:
-Բոլորովին էլ դրանով չի բացատրվում:
-Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Ամեն դեպքում կարևոր էր, որ վերջապես հաղթեցինք Լիխտենշտեյնի ընտրանուն: Եվ ինչպես կգնահատեք Սարգիս Ադամյանի խաղն, ով կարծես իր լավագույն խաղը անցկացրեց ՀՀ հավաքականի կազմում:
-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Ինչ մնում է Սաքոյին , ապա իրոք շատ լավ խաղաց, հանդես է գալիս շատ ուժեղ առաջնությունում, որը բունդեսլիգայում, շատ նվիրված է հավաքականին, և ես շատ ուրախ եմ նրա համար:
©2021 Armenian Soccer