Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստան-Իսլանդիա հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական անձնակազմը

Մարտի 28-ին՝ Երևանի  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԱԱ 2022-ի որակավորման J խմբի երկրորդ մրցափուլի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը։
Ինչպես    հայտնում են ՀՖՖ  մամուլի ծառայությունից, հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները՝ Էնեա Յորգիի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ռիդիգեր Ցոկայը և Ռեյդի Ավդոն։ Չորրոդ պաշտոնյան է Յուջին Ջայան։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Կարել Վիդլակը (Չեխիա), պատվիրակը՝ Լեոնիդ Կալոշինը (Ռուսասատան)։

©2021 Armenian Soccer