Armenian Soccer
Armenian Soccer

ԱՐԹՈՒՐ ՄԻՐԱՆՅԱՆ․ «ԿԱՐԵՎՈՐԸ ՎԱՍՏԱԿԵՑԻՆՔ ԵՐԵՔ ՄԻԱՎՈՐ»

Լիխտենշտայնի ընտրանու   նկատմամբ 1:0 հաշվով տոնած դժվարին  հաղթանակից հետո խաղի մասի իր կարծիքը հայտնեց «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը, որն այդ խաղում փոխարինման մտավ երկրորդ խաղակեսում․
«Դժվար խաղ էր, բայց կարևորն այն է, որ կարողացանք երեք միավոր վաստակել։ Լիխտենշտայնը ողջ խաղի ընթացքում ամբողջ կազմով պաշտպանվում էր, իսկ մեզ մոտ չէր ստացվում պահերի իրացումը։ Կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել։ Որքան մոտենում էր հանդիպման ավարտը, այնքան ավելի դժվարանում էր մեր գործը, բայց լավ է, որ ներդրած ջանքերն արդյունք տվեցին ու մենք կարողացանք հաղթանակի հասնել»։

©2021 Armenian Soccer