Հունիսի 29-ին Երևանում ֆուտբոլի ակադեմիայի մարզասրահում ընթացած Ֆուտզալի ՀՀսուպերլիգայի առաջնության «Լեո» – «Արարատ-Արմենիա-ՖԶ» ի մրցավեճում ի հայտ եկավ ՀՀ չեմպիոնը:Համառ, դիտարժան ու լարված պայքարում 6:5 հաշվով հաղթելով 4 –րդ անգամ անընդմեջ ՀՀ չեմպիոն հռչակվեց «Լեոն», որը նվաճած պատվավոր մրցանակից բացի իրավունք ստացավ կրկին Հայաստանը ներկայացնելու ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում: Նկատենք, որ 1-ին խաղակեսից հետո 3:2 հաշվով հաղթում էր «Արարատ- Արմենինա-ՖԶ-ն» ու ՀՀ չեմպիոն՝ «Լեոն » միայն մեծ ջանքերի գնով հաջողվեց 6:5 հաշվով հաղթանակ կորզել մրցակցից:
ՀՖՖ նախագահի խորհրդական, Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը չեմպիոնական գավաթը հանձնեց «Լեոյի» ավագ Հակոբ Ուզունյանին:
©2020 Armenian Soccer