Armenian Soccer
Armenian Soccer

Վահագն Այվազյանը երկկողմանի համաձայանությամբ խզել է «Ուրարտուի» հետ կնքած պայմանագիրը

Հունիսի  29-ին հայտնի դարձավ,   որ Երևանի «ՈՒրարատուից»  հեռանում է ակումբի պատմության մեջ  լավագույն խաղացողներից մեկը,28-ամյա  կիսապաշտպան  ՎԱՀԱԳՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ: Ակումբի կազմում 2013/2014թթ  մրցաշրջանից սկսած  175  հանդիպում անցկացրած  ու 22 գոլի հեղինակ դարձած ֆուտբոլիստն , ով վերջին տրաիներին  նաև  նրա ավագն էր, ու հիմա էլ 150 հազար եվրո  տրանսֆերային արժեք  ունի, տեղեկացրեց ,որ    երկկողմանի համաձայնությամբ  խզել է պայմանագիրը ակումբի հետ, որի ժամկետը  լրանում էր 2020թ հուլիսի 1-ին:
Ֆուտբոլիստը    հայտնեց,   որ մեծ ափսոսանքով է հեռանում  իրեն այդքան հարազատ  դարձած ակումբից ,  ուր  անցկացրել է իր կարիերայի լավագույն տարիները: Նա իրազեկեց նաև, որ դեռ  պարզ չի թե որտեղ կշարունակի  իր մրցելույթները , քանի  որ հիմա  առաջնությունում դադար է լինելու , ու այդ ընթացքում    կերևա, կհստաեցվի ամեն ինչ:
Վահագն   իր ֆեյսբուքյան էջում այսպիսի  հուզառատ գրառում է կատարել «Ուրարտուից» հեռանալու  իր որոշման .
«Ավարտվեց այս հետաքրքիր ու երկար տարիների աշխատանքը իմ և «Ուրարտու» («Բանանց») ակումբի միջև։
Շնորհակալ եմ շատ «Ուրարտու» ( «Բանանց») ակումբին իմ կարիերայում մեծ դեր ունենալու համար։
Շնորհակալ եմ թիմի երկրպագուներին այս տարիների ընթացքում կողքիս լինելու և աջակցելու համար։ Ակումբի յուրաքանչյուր անդամ ինձ հարազատ է։
Մեծ պատիվ է եղել աշխատել Ձեզ հետ և կրել այս ակումբի ավագի թևկապը։
Բայց ամեն բան ավարտվում  է,նորը սկսելու համար։
Ակումբին մաղթում եմ նորանոր հաղթանակներ և հաջողություններ»։
Հիշեցնենք, որ նա  «Բանանց» կազմում  2013/2014թթ մրցաշրջանում  դարձել է ՀՀ չեմպիոն, 2015/2016թթ մրցշարջանում ՝ ՀՀ գավաթակիր, իսկ 2014/215թթ մրցաշրջանում էլ՝ ՀՀ սուպերգավաթակիր:

©2020 Armenian Soccer