Armenian Soccer
Armenian Soccer

ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպանի գոլը կամային հաղթանակ պարգևեց դանիական «Հորբոյին»

Դանիայի սուպերլիգայի առաջնության  հերթական՝   30-րդ տուրում «Հորբոն» սեփական  հարկի տակ հյուրընկալել էր «Էյսբերգին-fB»-ին: Դրամատիկ ընթացք ունեցած մրցավեճում  տանտերերին հաջողվեց մեծ ճիգերի գնով 2:1 հաշվով կամային հաղթանակ տանել մրցակցի  նկատմամբ: 6 –րդ րոպեին  հանդիպման հաշիվը բացել էին  հյուրերը: 69-րդ րոպեին ՀՀազգային հավաքականի  24–ամյա  կիսապաշտպան Էդգար Բաբայանի գոլային փոխանցումից հետո հաշիվը հավասարեց «Հոբրոյի»   27-ամյա  դանիացի  կիսապաշտպան Մադս  Հվիլսոմը:Իսկ 5  րոպե անց հանդիպման հերոսը դարձած Բաբայանը գրավեց  «Էյսբերգի»   դարպասն ու 2:1 հաշվով հաղաթնակ պարգևեց իր թիմին: 83-րդ րոպեին ՀՀազգային հավաքականի   խաղացողը տակտիկական նկատառումներով փոխարինվեց:
Նկատենեք, Բաբայանը   «Հոբրոյի»   կազմում Դանիայի ընթացիկ առաջնությունում  նցկացրել է 28 հանդիպում, որոնց ընթացքում խաղադաշտում եղել է 2492 րոպե, ու դարձել է 4 գոլի  հեղինակ:  Նա 2016/2017թթ  մրցաշրջանում է «Ռանդերսից» տեղափոխվել «Հոբրո»  ու 3 մրցաշրջանի ընթացքում ընդհանուր առմամբ  է  «Հոբրոյի»    կազմում մասնակցել է  87  հանդիպման  և  12 գոլ է հեղինակել:
«Հոբրոն»  հաջորդ՝ 31 –րդ տուրում հուլիսի  5-ին  Բաբայանի թիմը արտագնա խաղում մրցելու է  «Ռանդերսի» հետ:

©2020 Armenian Soccer