ՀՀ բարձրագույն խմբի ներկայացուցիչ Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Ւնչպես հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից, թիմին է միացել ՀՀ ազգային հավաքականի 26-ամյա հայազգի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը։ Մալաքյանը Փյունիկի սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Արարատ-Արմենիան։» Գոռ Մալաքյանը հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 18 խաղ։
©2020 Armenian Soccer