Armenian Soccer
Armenian Soccer

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԲԵՄՆԻ ԱՍՏՂ ԷԴԳԱՐ ՄԱՈՒՉԱՐՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԿԱՐԻԵՐԱՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող,  հայկական     ֆուտբոլի   երբեմն աստղ Էդգար Մանուչարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
33-ամյա ֆուտբոլիստը ֆեյսուքյան իր էջում այս մասին գրել.
«Իմ շատ սիրելի ընկերներ, խաղընկերներ, սիրելի երկրպագուներ. ավարտում եմ իմ ֆուտբոլիստի կարիերան: Լինելով պրոֆեսիոնալ ֆուտբոլում ավելի քան 18 տարի, ծառայելով իմ ազգային հավաքականին, իմ սիրելի ակումբներին, որտեղ հանդես եմ եկել որոշեցի ավարտել իմ կարիրան։ Այս ընթացքում շատ են եղել դրական, ուրախ պահեր, եղել են անկումներ ու պարտություններ, շատ դժվարին ճանապարհ եմ անցել, բայց երբեք գլուխս չեմ կախել առավել ևս չեմ փոշմանել իմ անցած ճանապարհից չնայած շատ լավ հասկանում եմ որ ձեր և իմ ակնկալիքները չեմ արդարացրել, ինչպես որ կարող էի … հիմա իմ կյանքում սկսում եմ ուրիշ էտապ, միանշական մնալու եմ ֆուտբոլում ու ամեն բան անելու եմ հնարավոր և  անհնարին, որ իմ փորձով օգտակար լինեմ մեր ֆուտբոլին…շնորհակալություն բոլորին՝ իմ ակումբներին, ղեկավարությանը, բոլոր աշխատողներին, ֆեդերացիայի աշխատակազմին և իհարկե իմ խաղընկերներին, որոնց շնորհիվ ես երկար ճանապարհ եմ անցել …սիրում եմ ձեզ….»,-գրել է Մանուչարյանը:
Էդգար Մանուչարյանը  Երևանի «Փյունիկ»   ակումբի սանն է, այս ակումբից  բացի հանդես է եկել հոլանդական «ԱՅԱՔՍ», «Հառլեմ»,  «Ապերլդորն» (  AGOVV),ռուսական «Ուրալ», Երևանի «Ալաշկերտ»  ակումբներում:
Մանուչարյանը ՀՀազգային հավաքականի կազմում անցկացրել է 54 հանդիպում, որոնց ընթացքում   9 գոլի հեղինակ է դարձել:ՀՀազգային ընտրանու կազմում  նրա նորամուտը կայացել է`2004թ   փետրվարի  19-ին:

©2020 Armenian Soccer