Armenian Soccer
Armenian Soccer

Ալեքսանդր Կարապետյանը 2 տարվա պայմանագիր է կնքել «Տամբովի» հետ

ՀՀ ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը   կարիերան կշարունակի   նախորդ  մրցաշրջանում  ՌԴ պրիմեր լիգայի առաջնությունում 16 թիմերի պայքարում 14 –րդ  հորիզոնկանը զբաղեցրած    «Տամբովում»:  Այս մասին իրազեկում  է ակումբի մամուլի ծառայությունը:
Ներկայումս 300 հազար եվրո   տարնսֆերային արժեք ունեցող Ալեքսանդր Կարապետյանն այսօր  ռուսական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: Այն ուժի մեջ է մինչ  2022թ հունիսի 30-ը:  
Ավելի վաղ   Ալեքսանդր Կարապետյանը  նշել էր  ռուսական «Սոչիից»   հեռանալու դրդապաճառը քիչ խաղաժամանակ ստանալն էր: Նա այս թիմի կազմում մասնակցել էր 21 խաղի, որոնց ընթացքում խաղադաշտում եղել էր ընդամնեը 490 րոպե, ու 2 գոլ էր հեղիանակել:  
Հիշեցնենք, որ 32-ամյա Ալեքսանդր Կարապետյանը    օրերս  էր հեռացել «Սոչիից », ուր  հանդես էր գալիս  2019 թ հուլիսի 11-ից:  

©2020 Armenian Soccer