Armenian Soccer
Armenian Soccer

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ԳՈԼԸ ԲԱՏԷ-Ի ՀԵՏ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԽԱՂՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ՊԱՐԳԵՎԵՑ «ՏՈՐՊԵԴՈ- ԲԵԼԱԶԻՆ»

Ժոդինոյում ավարտվեց Բելառուսի  բարձրագույն խմբի առաջնության 20 -րդ տուրի  կենտրոնական հանդիպումներից  մեկն,  որտեղ հարաբերությունները պարզեցին 5 –րդ տեղում ընթացող  տեղի « Տորպեդո –ԲելԱԶն» ու  երկրի 15-ական  չեմպիոն Բորիսովոյի ԲԱՏԷ: Խաղասկիզբը  շատ  խոստումնալից էր հյուրերի համար: Նախ    8 –րդ րոպեին   խաղի հաշիվը բաց   Բելառուսի ազգային հավաքականի 30-ամյա հարձակվող  Մաքսիմ  Սկավիշը, իսկ 36-րդ րոպեին ԲԱՏԷ-ի  վետերան, 34-ամյա կիսպաշտպան Իգոր Ստասևիչը կրկնապատկեց հաշիվը`2:0:Թվում էր երկրի բազմակի չեմպիոնը  առանց մեծ  դժվարության կզարգացնի հաջողությունն ու հեշտ հաղթանակ կտոնի:Սակայն տանտերերը կամային բարձր որակներ ցուցադրեցին  ու  ոչ միայն հավասարեցրին հաշիվը ,այն նաև  61 –րդ րոպեին   23-ամյա  հարձակվող Դմիտրի  Անտիլևսկին խփեց իր թիմի   3 –րդ  գոլն ու 3:2 հաշվով կամային հաղթանակ պարգևեց  տանտերերին: Հարկ է նշել 45-րդ   րոպեին հաշվի մեջ եղած տարբերությունը կրճատել ու իր թիմակիցներին ոգևորել է   «Տորպեդո –ԲելԱԶի» ավագ, Բելառուսի ազգային հավաքականի  նախկին կիսապաշտպան, 32 –ամյա Անդրեյ   Խաչատուրյանը: Հենց նար խփած գոկը վճռորոշ նշանակություն ունեցավ այս խաղում:  Նա մասնակցել է իր թիմի  17հանդիպման ու  դարձել է 3 գոլի հեղինակ: 59 –րդ րոպեին հանդիպման հաշիվը հավասարեցրել էր  «Տորպեդոյի»   24-ամայ բրազիլացի կիսապաշտպան    Գաբրիել Ռամոսը:Մրցավարի  ավելացրած ժամանակում   Խաչատուրյանն  արժանացավ դեղին քարտի:Դա այս առաջնությունում նրա ստացած արդեն 4 –րդ  զգուշացումնէր:
Այս հաղթնակից հետո Խաչատուրյանի թիմ 20 խաղից հետո վաստակած 33 միավորով բարձրացավ մրցաշարային  աղյուսակի 4 –րդ հորզոնական:
Հաջորդ՝ 21 –րդ տուրում «Տորպեդո- ԲելԱԶը»    օգոստոսի 8-ին հոյւրընլավելու Բրեստի «Ռուխին» որը հիմա վաստակած 26 միավորվ զբաղեցնում է 10 –րդ հորիզոնականը:

©2020 Armenian Soccer