Armenian Soccer
Armenian Soccer

Բիչախչյանը՝ հաղթական գոլի հեղինակ

Vahan Bichakhchyan

Նոյեմբերի 2-ին կայացել է Սլովակիայի Գավաթի խաղարկության չորրորդ փուլի 2 հանդիպում:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի «Ժիլինան» արտագնա խաղում հանդիպել է 3-րդ լիգայի ներկայացուցիչ «Դոլնի Կուբինի» հետ։ Խաղի ընթացքում «Ժիլինան» 2 գնդակի տարբերությամբ զիջում էր կարգով ավելի ցածր մրցակցին, սակայն կամային հատկանիշների շնորհիվ հաղթանակ է գրանցել 3:2 հաշվով: Վահան Բիչախչյանն, ով հենց մեկնարկից խաղադաշտում էր, դարձել է իր թիմի հաղթական գոլի հեղինակը՝ մրցակցի դարպասը գրավելով 11 մետրանոց տուգանային հարվածից:

 

©2021 Armenian Soccer