Armenian Soccer
Armenian Soccer

VBET ՀՊԼ. Հայտնի են հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի ու մարզչի հավակնորդները

VBET APL

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի ֆեյսբուքյան էջը ներկայացրել է հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարի մտած 5 ֆուտբոլիստներին: Նրանք են «Արարատ-Արմենիայից» Յուսուֆ Օտուբանջոն (3 խաղ, 4 գոլ, 1 գոլային փոխանցում), «Փյունիկից» Էրիկ Վարդանյանը (2 խաղ, 1 գոլ, 1 գոլային փոխանցում), «Արարատից» Էդգար Մալաքյանը( 4 խաղ, 2 գոլ), «Նոայից» Պավել Կիրիենկոն (4 խաղ, 3 գոլ, 1 գոլային փոխանցում) և ԲԿՄԱ-ից՝ Միքայել Միրզոյանը (4 խաղ, 1 գոլ, 1 գոլային փոխանցում):

 

VBET Players

 

Քվեարկությանը հնարավոր է մասնակցել հետևյալ հղումով՝ https://strawpoll.com/pq96s9gy4

Իսկ հոկտեմբեր ամսվա լավագույն մարզչի հավակնորդներն են «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն (3 խաղ, 9 միավոր), «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը (3 խաղ, 7 միավոր) և «Նոայի» գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանը (4 խաղ, 8 միավոր):


VBET Coaches

 

Քվեարկությանը հնարավոր է մասնակցել հետեւյալ հղումով՝ https://strawpoll.com/pyh393ywf

Լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը որոշվելու է երկրպագուների ու փորձագետների քվեարկությամբ

©2021 Armenian Soccer