ՀՀ բարձրագույն խմբի առաջնության վերսկսելուն նախապատարսատվող ՀՀ եռակի չեմպիոն Երևանի «Ալաշկերտն» այսօր՝ մայիսիս 14-ի կեսօրին սեփական հարկի տակ ստուգողական խաղում հյուրընկալեց ՀՀգործող չեմպոին Երևանի «Արարատ-Արմենիային»: Լարված ու անհաշտ մրցապայքարում, սակայն առանց հանդիսականների ընթացած մրցմարտում գրանցվեց մարտական ոչ-ոքի ՝2:2 հաշվով:
Վարդան Մինասյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող ՀՀ գործող չեմպիոնի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիման,իսկ Արմեն Ադամյանի գլխավորությամբ հանդես եկած «Ալաշկերտի» կազմում էլ աչքի ընկան Ալեքսանդր Գլիշիչն ու Գալվաոյի վաստակած 11-մետրանոցն անվրեպ իրացրած Մարմենտին:
Ինչպես հայտնում են «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից Ադամյանի սաները հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնեն մայիսի 18-ին և սեփական հարկի տակ կընդունեն ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից Երևանի «Լոկոմոտիվին»:
©2020 Armenian Soccer