Armenian Soccer
Armenian Soccer

«ՈՒՐԱՐՏՈՒ» — «ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԵՂԱՐԿՎԵԼ Է

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 14-ին ՀՀ  բարձրագույն խմբի առաջնության  մասնակից Երևանի «Ուրարտուն» պետք է հերթական ստուգողական հանդիպումն անցկացներ մրցելով Հայաստանի 1-ին խմբի առաջնությունը ներկայացնող «Վեստ Արմենիայի» հետ։
Սակայն, ինչպես իրազեկում են «Ուրարտուի»  մամուլի ծառայությունից, այդ հանդիպումը չեղարկվել է, փոխարենը մայիսի 14-ին «Ուրարտուն» երկկողմանի հանդիպում կանցկացնի։
Հավելենք, որ ստուգողական հաջորդ հանդիպումը նշանակված է մայիսի 17-ին։ Այդ օրը «Ուրարտուն» ուժերը կչափի  Կապանի  «Գանձասար-Կապանի» հետ։

©2020 Armenian Soccer