Armenian Soccer
Armenian Soccer

Կայացավ Ֆուտզալ լիգա VBET գավաթի խաղարկության վիճակահանությունը

Մայիսի 14-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Ֆուտզալ Լիգա VBET գավաթի խաղարկության վիճակահանությունը։Այս մասին իրազեկում են ՀՖՖ  մամուլի ծառայությունից:
Խաղարկությանը կմասնակցեն ՀՖՖ Ֆուտզալի Սուպերլիգայի մասնակից 5 և սիրողական 11 ակումբներ։ Ընդունված որոշման համաձայն՝ հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների։
Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին 1/8 եզրափակչի հետևյալ զույգերը․

«Էկո Վիլ» — «Էվրիկա»
«Չարբախ» — «Շահումյան»
«Ջոկեր» — «Սիրիուս»
«Նորք-Մարաշ» — «Ֆալկոնս»
«ՀՊՏՀ» — «Եղվարդ»
«Արարատ» — «Դվին»
«Արարատ-Արմենիա» — «Մովիսթար»
«Սպորտինգ» — «Լեո»
Մրցաշարին մասնակցելու համար խաղացողների հայտավորման վերջնաժամկետն է մայիսի 27-ը։
Գավաթի խաղարկությունը կմեկնարկի հունիսի 1-ն, բոլոր հանդիպումները կանցկացվեն ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

©2020 Armenian Soccer