Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտը» հաղթանակով ավարտեց Armenian Quarantine Cup-ի խմբային մրցաշարը

ՀՀ եռակի չեմպիոն «Ալաշկերտը» ներկայցնող   Տարոն Ոսկանյանը հաղթանակով ավարտեց FIFA 20-ի Armenian Quarantine Cup մրցաշարը:  Խմբային մրցաշարի ե3-րդ տուրում Ոսկանյանը  4:3 հաշվով առավելության հասավ «Տորպեդոն» ներկայացնող Միրոսլավ Դեդայի նկատմամբ:Սա այս ստուգատեսում «Ալաշկերտի»  տարած 1 –ին հաղթանակն էր, և  որն էլ  թույլ տվեց վաստակած 3 միավորով C խմբում գրավել 3 –րդ տեղը: «Տորպեդոն» իր բոլոր 3 հանդիպումներում էլ զիջեց մրցակիցներին և  եզրափակեց խմբի մրցաշարային աղյուսակը:
Այս խմբում  համապտսխանաբար 9-ը և 6 միավորով 1-ին և 2 –րդ տեղերը գրավեցին   «Արարատ-Արմենիան» և «Փյունիկն»,  որոնք էլ իրավունք ստացան հանդես գալու  մրցաշարի ¼ -րդ փւոլում՝ փլեյ-օֆֆում:

©2020 Armenian Soccer