Armenian Soccer
Armenian Soccer

ՂԱԴԻՄՅԱՆԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՓԵՑ 4-ՐԴ ԳՈԼԸ,ԲԱՅՑ ԴԱ ՆՐԱՆ ԹԻՄԻՆ ՉՓՐԿԵՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 7 –րդ տուրի  շրջանակներում  Գրոդնոյի «Նեմանն»,  որի կազմում արդյունավետ խաղ է ցուցադրում ՀՀ ազգային հավաքականի 27-ամյա  կիսապաշտպան   Գեղամ Ղադիմյանը,   մայիսի 3-ին Բորիսովոյիում  1000հանդիսականների ներկայությամբ  արտագմա խաղում մրցեց   երկրի 15-ակի չեմպիոն,  տեղի ԲԱՏԷ-ի հետ: Խաղասկիզբը խոտումնալից էր տանտերերի համար ու 17 –րդ րոպեին  նրանք  արդեն հաղթում էին 2:0 հաշվով:  31-րդ րոպեին Ղադիմյանին  հաջողվեց կրճատել հաշվի մեջ եղած տարբերությունը:Սա ՀՀ ազգային հավաքականի խաղացողի Բելառուսի  առաջանությունում խփած արդեն 4 –րդ գոկն էր,սակայն խաղի հետագա ընթացքը ցույց տվեց,  որ դա  նրա  թիմին բավարար չեղավ պարտությունից  խուսափելու համար: ԲԱՏԷ-ն  7 –րդ րոպեին ևս մեկ գոլ խփեց ու  հաղթանակ տոնեց 3:1հաշվով: Սա Բելառուսի բազմակի չեմպիոնի տոնած արդեն 3 -րդ  անընդմեջ հաղթանակ էր, որն էլ թույլ  տվեց նրան  իր ակտիվում գրանցած 13 միավորով  բարձրանալ 3-րդ հորիզոնական:
Մրցաշարային աղյուսակը 16 միավորով շարունակում է  գլխավորել  «Սլուցկն», իսկ  2 –րդ տեղում ընթացող Անդրեյ Խաչատուրյանի  «Տորպեդո-ԲելԱԶն» առաջատարին զիջում է 2 միավորով:
«Հայկական»  մյուս 2 թիմերը՝ Հայկ Մուսախանյանի Մինսկի «Էներգետիկ ԲԳՈՒ» 12 միավորով 16 թիմերի պայքարում  ընթանում է՝  4-րդ, իսկ Ղադիմյանի «Նեմանն»  էլ  իր ակտիվում արձանագրած  8միավորով՝ 14 -րդ տեղում:
Հաջորդ՝ 8 -րդ տուրում Մուսախանյանի թիմը մայիսի  8-ին կհյուրընկալվի առաջատարի՝«Սլուցկի»,    Խաչատուրյանի «Տորպեդո-ԲելԱԶը» մայիսի  9-ին՝  Սլավիայի» կողմից,    իսկ  Ղադիմյանի «Նեմանն» էլ    այդ օրը կընդունի Բրեստի «Ռուխին»:   

©2020 Armenian Soccer