Armenian Soccer
Armenian Soccer

Այսօր հայտնի կդառնան Armenian Quarantine Cup մրցաշարի փլեյ –օֆֆի վերջին 2 ուղեգրերի տերերը

ՀՀ բարձրագույն և  1-ին խմբի 16 թիմերի մասնակցությամբ  FIFA20 հարթակի վրա կազմակերպվել  է  կիբեռֆուտբոլի Armenian Quarantine Cup մրցաշարն ,որին յուրաքանչյուր  թիմից 1 ֆուտբոլիստ է մասնակցում:
Թիմերը բաժանվել են 4 խմբերի,ապիլի 22-ից մինչ մայիսի 3-ը  պայքարում  են փլեյ –օֆֆի ՝ քառորդ  եզրափակչի ուղեգրերի համար:  Յուրաքանչյուր  խմբից  ¼ -ր փուլում  խաղալու իրավունք են  նվաճում  1-ին  և 2-րդ  տեղերը  գրավողները:
Մայիսի  4-ին ավարտվում   են  ստուգատեսի  խմբային փուլի մրցաշարերը:
Այսօր՝ մայիսի 4 –ին    եզրափակիչ ՝ 3-րդ  տուրի հանդիպումներն են անցկացնելու են D  խմբի մասնակիցները:  Կկայանան «Ուրարտու» – «Դիլիջան», և  «Շիրակ» — «Լոռի» հանդիպումները: Այս խմբում առաջատարը  2 անընդմեջ  հաղթանակ  տարած Երևանի  «Ուրարտուն»  է, որին մրցաշարում ներկայացնում է Սեմյոն Սինյավսկին:
Այս պահին հայտնի են արդեն փլեյ –օֆիի ՝1/4-րդ փուլի  6մասնակիցները՝
A խմբից դրանք են՝ Չարենցավանի «Վանն» ու  Աշտարակի «Արագածն» են,
Bխմբից՝ «Նոան» ու Երևանի ԲԿՄԱ-ն,
C խմբից՝ «Արարարտ-Արմենիան»    և «Փյունիկը»:

©2020 Armenian Soccer