Այսօր Օդեսայի «Չերնոմորեցը» մեկնում է Թուրքիա՝ ուսումնամարզական հավաքի: Իսկ մինչ այդ թիմը հրաժեշտ է տվել Արթուր Ավագիմյանին, ով պայմանագիր է կնքել «Ալեկսանդրիայի» հետ:
Ֆուտբոլիստը «Չերնոմորեցում» էր 2020-ի հունվարից. «Արթուրը մեզ բոլորիս համար կհիշվի ոչ միայն իր վառ խաղով ու անհավանական գոլերով, այլև՝ ֆանատների հետ հրաշալի հարաբերություններով: Նա երկրպագուների սիրելին էր:
Ու մենք վստահ ենք, որ Նավաստու սրտով մարդը դեռ կվերադառնա՝ հուրախություն «Չերնոմորեցի» տրիբունաների, որ նրա ընտանիքը դարձան:
Հաջողություն, Արթուր: Մենք գնում ենք առաջ, բայց հրաժեշտ չենք տալիս»,-գրել է ակումբի մամուլի ծառայությունը թիմի ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ Ավագիմյանը Դոնեցկի «Շախտյորի» սան է, 2020 թվականին «Ալաշկերտից» է վերադարձել Ուկրաինայի առաջնություն։
Արթուրը Ուկրաինայի VBET լիգայի ընթացիկ առաջնությունում 18 հանդիպման է մասնակցել՝ խփելով 5 գոլ։
©2022 Armenian Soccer