Armenian Soccer
Armenian Soccer

«Նոան» նոր դարպասապահ ունի

Vardan Shahatuni

 

Երևանի «Նոան» հայտարարել է հերթական ձեռքբերման մասին. թիմի կազմն է համալրել «Արարատ-Արմենիայի» արդեն նախկին դարպասապահ Վարդան Շահատունին:

23-ամյա դարպասապահն ընթացիկ մրցաշրջանում թեև նախանձելի հաճախականությամբ հայտավորվում էր, սակայն ՀՊԼ-ի որևէ հանդիպման չի մասնակցել, 4 խաղում պաշտպանել է «Արարատ-Արմենիա-2»-ի դարպասը 1-ին խմբի առաջնությունում:

 

©2022 Armenian Soccer