ՀՀ ազգային հավաքականին ԱԱ-2022-ի ընտրական փուլի 1-3-րդ տուրերի խաղերում ավագի թևկապով ուղեկցած պաշտպան Վարազդատ Հարոյանը ՀՖՖ TV-ին տված մեկնաբանության մեջ Ռումինիայի ընտրանու նկատմամբ 3-րդ տուրում 3:2 հաշվով տարած փայլուն հաղթանակից հետո խոսել է իր զգացողություններից: Հիշեցնենք, որ Հարոյանը խփեց մեր թիմի երկրորդ գոլը (3:2):
«Ինձ համար մեծ պատիվ է ավագի թևկապով խաղադաշտ մտնելը: Ցավոք սրտի, Հենրիխը չկար 3 խաղ, դրա համար ես եղա ավագը: Շատ ուրախ եմ, որ 3խաղ անընդմեջ հաղթեցինք, որքան գիտեմ՝ սա պատմական ցուցանիշ է:
Ուզում եմ այս հաղթանակները նվիրել մեր ազգին,այս դժվար պահին ինչ-որ չափով երևի նրանց դեմքերին մի փոքր ժպիտ հայտնվեց»:
©2021 Armenian Soccer