Հոկտեմբերի 31-ին կայացան Vbet Հայաստանի պրեմիեր լիգայի 10-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝
«Գանձասար-Կապան»-«Վան» 1։3՝ (1:1)
Երևան, ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Ռոկաս Կրուշնաուսկաս, 29 («Գանձասար-Կապան»), Մուսլիմ Բամատգերեև, 9, 11մ, Ստանիսլավ Եֆիմով, 75, 11մ, Էզա Կուասի Ուիլֆրեդ, 90 («Վան»);
«Փյունիկ»-«Արարատ» 1։1 (0:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Արմեն Նահապետյան, 87 («Փյունիկ»), Դավիթ Խուրցիձե, 81(«Արարատ»):
Սևադա Արզումանյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող Չարենցավանի «Վանը» հոկտեմբերի 31-ին 10 –րդ տուրի շրջանակում հանդիպեց «Գանաձասրա- Կապանի» հետ ու ընդհատելով վերջին տուրերում կրած 3 անընդմեջ պարտությունների շարքը, ու 3:1 հաշվով հաղթանակ տարավ: Իսկ ահա առաջնությունը հաջող սկսված «Արարատը» «Փյունիկի» հետ խաղում ձեռքից բաց թողեց հաղթանակը , ու խաղավարտից 3 րոպե առաջ բաց թողած գոլի պատճառով 1:1 խաղաց: Անցրած 7 խաղում վաստակած Վանը բարձրացավ 2 –րդ հորիզոնական, իսկ 6 խաղում իր ակտիվում գրանցած 10 միավորով 3-5-րդ տեղերն է կիսում «Նոայի» ու «Լոռիի» հետ: Առաջնության միանձնյա առաջատար «Ուրարտուն» ունի 14 միավոր:
©2020 Armenian Soccer