Armenian Soccer
Armenian Soccer

Գյումրեցի երիտասարդ ֆուտբոլիստը շարունակում է փայլել Սլովակիայի 7–ակի չեմպիոն «ժիլինայի» կազմում

Սլովակիայի  բարձրագույն խմբի՝ սուպերլիգայի  առաջնության  7-ակի չեմպիոն «Ժելինայի»  կազմում շարունակում  է վերելքով հանդես գալ  Գյումրու «Շիրակի» նախկին կիսպաշտպան,    ՀՀազգային,երիտասարդական,Մ19 տարեկանների հավաքականների կազմերում    ելույթ ունեցող , 20-ամյա    ՎԱՀԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆԸ: Նա ընդգրկվել է  2016թ -ին հեղինակավոր The Guardian պարբերականը կազմած «Աշխարհի տաղանդավոր 60 երիտասարդ ֆուտբոլիստների» ցանկում։  
Վահանը «Ժիլինայի»  կազմում ելույթ  է  ունենում 2017թ հուլիսի 24-ից,  բայց մինչև ընթացիկ առաջնության մեկնարկը  նա հիմնականում հանդես էր գալիս  ակումբի 2 –րդ թիմի կազմում: Նոր մրցաշրջանից նա ոչ միայն ամրապնդվել է գլխավոր թիմի կազմում,  ու  դարձել է  ոչ միայն իր թիմի,  այլ նաև առաջնության լավագույն  ռմբարկուներից  մեկը: Ընթացիկ առաջնությունում    Վահանը    մասնակցել է «Ժիլինայի»  11 հանդիպման ու դրանցում 8 գոլ է հեղինակել:
Հոկտեմբերի 31-ին  «Ժիլինան»  առաջնության 12-րդ տուրի  շրջանակում սեփական հարկի  հյուրընկալել  էր  «Սենիցային»  ու առավելության հասավ 3:1 հաշվով : 63 –րդ րոպեին 11 մետարնոցից խփած  իր թիմի   3 –րդ   գոլի խփեց   ու հաղթանակը ամրապնդեց  Վահան Բիչախչյանը: Նկատենք, որ այսօր 250 հազար եվրո  տրանսֆերային  արժեքն  ունեցող   ու թիմի առանցքային խաղացողներից     մեկը դարձած Վահան Բիչախչյանին      երեկ    վստահվեց 11մետրանոցի իրացումը:  Նա այս  խաղում իր թիմի մեկնարկային կազմում էր     ընդգրկված  և    72 –րդ րոպեին փոխարինվեց:
Անցկացրած 12 հանդիպումներում  վաստակած 19 միավորով  12  թիմերի պայքարում ընթանում է 3 –րդ  տեղում :  Բիչախչյան թիմը  հաջորդ `13 –րդ տուրում նոյեմբերի 8-ին  արտագնա խաղում ուժերը կչափի «Նիտրայի»  հետ , որն հիմա 11խաղում իր ակտիվում գրանցած 15 միավորով     զբաղեցնում է 7 –րդ հորիզոնականը:
Ի դեպ, «Ժիլինան»   սուպերլիգայի ընթացիկ առաջնությունում ամենաերիտասարդ թիմ է, միջին  տարիքը `21,2  տարի է:

©2020 Armenian Soccer