Սլովակիայի սուպերլիգայի առաջնության 10-րդ տուրում մրցաշարային աղյուսակում 4 –րդ տեղում ընթացող «Ժելինան» հյուրընկալել էր իր աղյուսակի մերձակա հարևան Տրնավայի «Սպարտակին»: Հանդիպման արդեն 5 –րդ րոպեին հաշիվը բացել էր «Ժելինայի» և առաջնության լավագույն ռմբարկու, ՀՀազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:Սա երիտասարդ խաղացողի ընթացիկ առաջնությունում խփած արդեն 7 –րդ գոլն էր: 1-ին խաղակեսից հետո Վահանը փոխարինվեց: «Սպարտակը» 50-րդ րոպեին հյուրերին հաջողվեց հավասարեցրել հաշիվը: Բայց 21 րոպե հետո տանտերերը կրկին հաշվի մեջ առաջ անցան Մարտին Գաբոսի խփած գոլի օգնությամբ ու 2:1 հաշվով հաղթանակ տոնեցին: 10 խաղից հետո վաստակած 16 միավորով Բիչախչյանի թիմը բարձրացավ 3 –րդ հորիզոնական:
©2020 Armenian Soccerr