ՌԴ պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում 7-րդ տեղում ընթացող «Ուֆան» փետրվարին ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում:
Այդ հավաքի ընթացքում «Ուֆան» նախատեսում է ընկերական հանդիպում անցկացնել նաև հայկական 3ակումբներ հետ: Փետրվարի 5-ին ռուսական թիմը կմրցի Երևանի «Արարատի» հետ, փետրվարի 8-ին՝ «Ուրարտուի», իսկ փետրվարի 11-ին նրանց մրցակիցը կլինի ՀՀ գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան»:
©2020 Armenian Soccer