Armenian Soccer
Armenian Soccer

ՖՈՒԶԱԼԻ ՀՀ ԸՆՏՐԱՆԻՆ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԽԱՂԱԿԵՍ ԴԻՄԱՑԱՎ ԲԵԼԳԻԱՑԻՆԵՐԻՆ

Հունվարի 29-ին՝ Բելգիայի Հերենտալս քաղաքի «Սպորտ Վլանդերեն Հերենտալս» մարզադահլիճում, կայացավ ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Հայաստանի և Բելգիայի հավաքականների միջև: Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից 1-ին խաղակեսն ընթացավ հիմնականում հավսար պայքարում և  ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Երկրորդում բելգիացիները կարողացան երեք անպատասխան գնդակ ուղարկել մեր ընտրանու  դարպասն  և հաղթեցին 5:2 հաշվով:

1:0` Կելսոն՝ 3:23
1:1` Սթիվեն Դիլիեն՝ 6:55
1:2՝  Լեո՝ 10:47
2:2` Համլետ Մանուկյան՝ 17:03 (10-մետրանոց)
2:3՝  Լեո՝ 25:07
2:4՝  Օմար Ռահու՝ 31:43
2:5՝  Օմար Ռահու՝ 39:10  

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
12.Լուան Մյուլլեր Բարբոսա 10.Սարո Գալստյան (ա) 11.Գարեգին Մաշումյան 14.Կելսոն 20.Վիտինյո
Պահեստայիններ՝ 19. Ռոբերտ Բոյարկին, 2. Հակոբ Ուզունյան 3. Համլետ Մանուկյան 5. Էնրիկե Կոստա դա Սիլվա 7. Սարգիս Նասիբյան 8. Մամիկոն Ոսկանյան 9. Սարգիս Մարգարյան 15. Դավիթ Ասլանյան 17. Անդրանիկ Կարապետյան
Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան:

Բելգիայի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
1. Մուստաֆա Իդրիսի 4. Օմար Ռահու 5. Դահբի Ռեդա (ա) 8. Իբրահիմ Ադնանե 11. Լեո
Պահեստայիններ՝  12. Պիետրո Բենետի 3. Աբդելհակիմ Սաբաբտի 6. Կենետ Վանդերհեյդեն 7. Սթիվեն Դիլիեն 9. Դինիզ Պինեյրո 10. Մարվին Ղիսլանդի 13. Աբդելհալիմ Էտալակի 14. Սուլիմանե Ուադի 15. Ռաֆաել Տեյշեյրա
Գլխավոր մարզիչ՝ Քարիմ Բաշար:
Տուրի առաջին խաղում Չեռնոգորիայի հավաքականը 9:2 հաշվով հաղթել էր Շոտլանդիայի ընտրանուն: Երկրորդ տուրում՝  ajso8` հունվարի 30-ին, Հայաստանի ընտրանին ժամը  20:30-ին կմրցի Չեռնոգորիայի հավաքականի հետ:

©2020 Armenian Soccer