Ռուանդայի ազգային հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» կենտրոնական պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն։ Այս մասին տեղեկացնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:
Ռուանդայի ազգային հավաքականը մեկնարկում է իր ելույթները աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլում։ Սեպտեմբերի 1-ին և 5-ին Ռուանդայի ընտրանին հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար Մալիի և Քենյայի հավաքականների հետ։