Armenian Soccer
Armenian Soccer

Վարդան Բիչախչյան. «Ոչ մի ֆուտբոլիստի տեղը մեկնարկային կազմում երաշխավորված չէ»

«Ոչ մի ֆուտբոլիստի տեղը մեկնարկային կազմում երաշխավորված չէ»,- ՀՊԼ 3-րդ տուրի՝ «Ուրարտուի» հետ խաղից հետո հայտարարել է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կարող ենք ասել, որ Սիլուեն հիմնական կազմի ֆուտբոլիստ է:

«Կարող ենք ասել, բայց ոչ մի ֆուտբոլիստի տեղը մեկնարկային կազմում երաշխավորված չէ: Ելնելով հակառակորդից, մարզումային պրոցեսից մենք ընտրում ենք թիմի կազմը։ Բոլորն էլ պետք է առավելագույնս պատրաստ լինեն ցանկացած պահին մեկնարկային կազմում լինելու համար»,-ասել է Բիչախչյանը:

Vardan Bichakhchyan