Հայաստանի ազգային հավաքականը սկսում է Ազգերի լիգայի նախապատրաստությունը։ Մեր ընտրանին օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում ՀՖՖ տեխնիկական կենտրոն-Ակադեմիայում։ Խոակին Կապառոսը հավաքական է հրավիրվել նաև «Ուրարտուի» դարպասապահներ Անատոլի Այվազովին և Արսեն Բեգլարյանին։Այս մասին հայտնում են երևանյան ակումբի լրատվական ծառայությունից:
Հավելենք, որ մեր ընտրանին Ազգերի լիգայում իր ելույթները կսկսի սեպտեմբերի 5-ին, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ արտագնա խաղով, իսկ 3 օր անց՝ սեպտեմբերի 8-ին սեփական հարկի տակ կընդունի Էստոնիայի ընտրանուն։
©2020 Armenian Soccer