Armenian Soccer
Armenian Soccer

«Ալաշկերտ» — «Ռենովա» ԵԼ-ի հանդիպումը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի Armenia TV-ով

Այսօր`օգոստոսի 27-ին Եվրոլիգայի որակավորման 1-ին փուլի հանդիպումների շրջանակում  ՀՀառաջնության  բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20-ին կհյուրընկալի   Հյուսիսային Մակեդոնիայի Տետովո  քաղաքի «Ռենովա» թիմին:  
Խաղը կանցնի առանց հանդիսականների, ուղիղ եթերում կհեռարձակվի Armenia TV-ով:Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպմանը հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչները կարող են ստանալ իրենց բեյջերը «Հանրապետական» ստադիոնի կենտրոնական մուտքի անցակետից` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Լրագրողներին խնդրում ենք մարզադաշտ գալ առնվազն 45 րոպե շուտ բժշկական դիմակներով և տրիբունայում պահպանել սոցիալական հեռավորություն:

©2020 Armenian Soccer