ՀՀ պրիմեր լիգայի ընթացիկ առաջնությունում հայտնի պատճառներով գրեթե ամբողջովին հիմնական կազմից ու գլխավոր մարզչից զրկված Գյումրի «Շիրակը» մինչ այսօր դեռ հաղթանակ չէր տոնել: Այսօր` դեկտեմբերի 12-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում 7-րդ տուրից հետաձգված խաղում հանդիպեցին այս առաջնությունում դեռ ոչ մի հաղթանակ Երևանի «Փյունիկն» ու Գյումրիի «Շիրակը»: Տիգրան Դավթյանի ղեկավարությամբ հանդես եկող Գյումրիի թիմին վերջապես հաջողվեց այս առաջնությունում 1-ին հաղթանակ տոնել 2:0 հաշվով և հեռանալ վերջին տեղից:
Գոլեր՝ Լյովա Մրյան, 11 (0:1), Արտեմ Գևորգյան, 47 (0:2):
©2020 Armenian Soccer