Armenian Soccer
Armenian Soccer

Հայտնի են VBET Հայաստանի պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի գլխավոր հովանավոր VBET ընկերությունը առաջին անգամ Հայաստանի առաջնությունների պատմության մեջ սահմանել է ամսվա լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի մրցանակներ: Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ ընթացիկ մրցաշրջանի առաջին ամիսներին մրցանակը չի հանձնվել, փոխարենը հանձնվում է մրցանակ ամբողջ աշնանային հատվածի լավագույնների համար:
Ինչպես  իրազեկում են ՀՖՖ  լրատվական ծառայությունից,  VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ալաշկերտի» կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը: 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է իր թիմի 10 հանդիպումներից 9-ին՝ դառնալով 5 գոլի հեղինակ: Դավիդյանը երկրորդն է եղել երկրպագուների քվեարկությունում, փորձագետների գնահատականով եղել է առաջինը, և ընդհանուր միավորներով առաջ է անցել «Արարատի» կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեից և «Արարատ-Արմենիայի» հարձակվող Մաիլսոն Լիմայից: Երկրպագուների վարկածով լավագույն ֆուտբոլիստը Խուրցիձեն է:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ է ճանաչվել «Արարատ-Արմենիան» գլխավորող Դավիդ Կամպանյան: Իսպանացի մարզչի գլխավորությամբ Հայաստանի չեմպիոնը 9 խաղում վաստակել է 18 միավոր և առաջնության առաջատարներից մեկն է: «Արարատ-Արմենիան» ամենաքիչ գնդակն է ընդունել (3) , իսկ խփած գնդակների քանակով (14) զիջում է միայն «Նոային»: Դավիդ Կամպանյան լավագույնն է եղել նաև երկրպագուների վարկածով: Ընդհանուր միավորների քանակով իսպանացուն հաջորդել են հավասար միավորներ հավաքած Եղիշե Մելիքյանը («Ալաշկերտ») և Վարդան Բիչախչյանը («Արարատ»):
Հիշեցնենք, որ լավագույնները որոշվել են երկրպագուների և փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 և 2/3 համամասնությամբ: Լավագույնների մրցանակները կհանձնվեն VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի մեկնարկին: 2021թ. մրցանակներ են սահմանված յուրաքանչյուր ամսվա համար:

©2020 Armenian Soccer