«Նոան» հայտարարել է նոր համալրումների մասին։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմին են միացել Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ, հարձակողական ոճի կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը և կենտրոնական պաշտպան Նորայր Նիկողոսյանը, որոնք նախորդ մրցաշրջանում «Նորավանքի» կազմում դարձել են Հայաստանի գավաթակիր։
«Նոայում» հանդես կգա նաև 25-ամյա հենակետային կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը, որը նախկինում հանդես է եկել «Փյունիկ» և «Ալաշկերտ» ակումբներում։
©2022 Armenian Soccer