Armenian Soccer
Armenian Soccer

Կանանց Չեմպիոնների լիգա. Հայտնի է «Հայասայի» առաջին մրցակիցը

Կանանց Չեմպիոնների լիգա

 

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է կանանց Չեմպիոնների լիգայի առաջին փուլի վիճակահանությունը։

 

Հայաստանի չեմպիոն «Հայասան» ընդգրկվել է նոկաուտ մինի-մրցաշարի առաջին խմբում, որի կիսաեզրափակիչ փուլում կմրցի իսլանդական «Վալյուր» թիմի հետ։ Հաղթանակի դեպքում հայկական ակումբը եզրափակիչ խաղում կմրցի «Պոմուրյե» (Սլովենիա) — «Շելբուրն» (Իռլանդիա) զույգի հաղթողի հետ։

 

Խմբի խաղերը կկայանան օգոստոսի 18-21-ը՝ Սլովենիայի Մուրսկա Սոբոտա քաղաքում։

 

©2022 Armenian Soccer