Իտալական «Ռոման»,որի կազմում հանդես է գալիս ՀՀ ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, Իտալիայում կորոնավիրուսի տարածման նվազումով պայմանավորված սեփական մարզաբազայում հաջորդ շաբաթվանից նախատեսում է վերսկսել մարզումները: Տվյալ դեպքում խոսքը գնում է անհատական ռեժիմով պարապմունքներին, որի դեպքում պիտի պահպանել բժիշկների ցուցումներն ու սոցիալական հեռավորությունը: Իտալական լրատվամիջոցների տեղեկացման համաձայն Մխիթարյանի թիմը մարզումներին կվերադառնա մայիսի 5-ից:
Հավելենք նաև, որ իտալական A Սերիայի 4թիմեր՝ «Բոլոնյան», «Պարման», ՍՊԱԼ-ն ու «Սասուոլոն», հայտարարել են, որ մարզումները վերսկսելու են վաղվանից՝ մայիսի 4-ից:
էԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer