Armenian Soccer
Armenian Soccer

«Արարատ –Արմենիան» Armenian Quarantine Cup մրցաշարի փլեյ –օֆֆիի 5-րդ ուղեգիրին արժանացավ

Այսօր՝ մայիսի 3 –ին  Armenian Quarantine Cup  մրցաշարի  եզրափակիչ ՝ 3-րդ  տուրի հանդիպումներն են անցկացնում C խմբի մասնակիցները: Մրցելու են  «Տորպեդո» –«Ալաշկերտ», «Փյունիկ» — «Արարատ» –Արմենիա» զույգերը:
Այստեղ  կենտրոնականը թերևս    առաջատարների ՝   2-ական անընդմեջ հաղթանակ տարած  «Փյունիկի» ու  «Արարատ –Արմենիայի»    միջև տեղի ունեցած  և  քիչ առաջ ավարտված հանդիպումն  էր:   Այս  մրցավեճում    հենց  որոշվեց     C խմբի հաղթողը: «Արարատ –Արմենիան»    ներկայացնող Արտյոմ Ավանեսյանը   6:3 հաշվով պարտության մատեց  «Փյունիկի»  խաղացող Արթուր  Քարտաշյանին ու 100տոկոսնով արդյունքով՝ 9 միավորով խմբում գրավեց 1-ին տեղն ու  նվաճեց   փլեյ-օֆֆի ՝ մրցաշարի  ¼-րդ  փուլի  5 –րդ ուղեգիրը: Չնայած պարտությանը  «Փյունիկն»  էլ խմբում գրավեց 2-րդ տեղն  ու     իր հերթին արժանացավ  ¼-րդ փուլի  6-րդ ուղեգրին:
Հիշեցնենք, որ նախորդ 2 օրերին  ի հայտ էին եկել փլեյ –օֆֆի  առաջին 4 մասնակիցները՝
A խմբից դրանք են՝ Չարենցավանի «Վանն» ու  Աշտարակի «Արագածն» են,
Bխմբից՝ «Նոան» ու Երևանի ԲԿՄԱ-ն:

©2020 Armenian Soccer