Մինչև 21 ՀՀ տարեկանների հավաքականի մասնակցությամբ հանդիպումները Շվեդիայի և Իսլանդիայի հավաքականների դեմ չեն կայանա: Այս մասին իրազեկում են ՀՖՖ լրատվկան ծառայությունից:
Նախապես տեղեկացրել էինք, որ մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2021 թ. առաջնության ընտրական փուլի վերջին տուրերի՝ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները կկայանան Կիպրոսում՝ Լառնակա քաղաքի «Անտոնիս Պապադոպուլոս» մարզադաշտում:
Հաշվի առնելով Մ-21 ՀՀ հավաքական հրավիրված ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուս վարակվածների մեծ քանակը, ինչպես նաև ՀՀ-ում ռազմական դրության պայմաններում կարճ ժամանակում համապատասխան տարիքի ֆուտբոլիստների նոր խմբի համար երկրից ելքի՝ սեղմ ժամկետներում թույլտվություն ստանալու դժվարությունը՝ Մ-21 ՀՀ հավաքականը չի մեկնի Կիպրոս: ՈՒԵՖԱ-ն և մրցակից երկրների ֆեդերացիաները համապատասխան կարգով տեղեկացվել են այս մասին:
©2020 Armenian Soccer