Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի ազգային հավաքականը առանց Մխիթարյանի սկսել է ուսումնամարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:

ՀՖՖ մամուլի    ծառայությունից  տեղեկացնում են, որ նախապես հրապարակված ֆուտբոլիստների ցանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Կորոնավիրուսի դրական թեստի պատճառով հավաքականին չեն միանա դարպասապահներ Արսեն Բեգլարյանը և Անատոլի Այվազովը, պաշտպան Ռոբերտ Հակոբյանը: Արդեն հայտնի պատճառով հավաքականին չի կարող միանալ նաև Հենրիխ Մխիթարյանը: Հավաքականին են միացել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը և «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Վարդան Շահատունին: Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը հավաքականին կմիանան այսօր երեկոյան: Այսպիսով, ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը հետևյալ կազմով.  

Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
Գրիգոր Մելիքսեթյան – «Գանձասար-Կապան»
Վարդան Շահատունի – «Արարատ-Արմենիա»

Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)
Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան)
Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»
Անդրանիկ Ոսկանյան – «Վան»

Կիսապաշտպաններ
Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)
Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս)
Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)
Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
Հակոբ Հակոբյան — «Ուրարտու»
Սոլոմոն Ուդո – «Արարատ»
Կարեն Մուրադյան – «Արարատ»
Աղվան Պապիկյան — «Արարատ»

Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան — «Տամբով» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան — «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերին կանցկացնի 2 հանդիպում: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում, կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)` Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝  վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը:

©2020 Armenian Soccer