Բելառուսի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության 11-րդ տուրում Գրոդնոյի «Նեմանն», որի կազմում փայլուն ելույթներով առանձնանում է ՀՀ ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան, 27-ամյա Գեղամ Ղադիմյանը, արտագնա խաղում մրցեց մրցաշարային աղյուսակի մերձակա հարևան «Գորոդեայի» հետ: Ծավալվեց ծայր աստիճան լարված մրցպայքար:1-ին խաղկեսից հետո դարպասները մնացին անառիկ: 50-րդ րոպեին «Նեմանը» մնաց 10 հոգով, ու խաղադաշտում «Գորոդեան» թվային գերակշռություն ստացավ: Խաղադաշտից հեռացվեց «Նեմանի» դարպասապահ Դմիտրի Դուդարը: Բայց «Գորոդեան» դրանից չկարողացավ օգտվել ու դեռ ավելին: 67-րդ րոպեին Նեմանը վաստակեց 11 մետրանոցի իրացում: Այն հստակ ու անվրեպ իրացրեց առաջնության լավագույն ռմբարկու Գեղամ Ղադիմյանը, ու նրա այս գոլը շրջադարձային ու բեկումնային եղավ այս խաղում: Դա առաջնությունում «Նեմանի» նորեկ Ղադիմյանի մասնակցած 11 խաղերում խփած արդեն 7 –րդ գոլն էր, ու նա շարունակում է գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: 76-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց 2-րդ խաղակեսում փոխարինման մտած Մաքսիմ Յաբլոնսկին:
Սա «Նեմանի» տարած 2-րդ անընդմեջ հաղթանակն էր ,ու վաստակած 14 միավորով բարձրացավ 8-ր հորիզոնական:
©2020 Armenian Soccer