Armenian Soccer
Armenian Soccer

«Տորպեդո — ԲելԱԶը» առանց իր ավագի՝ Անդրեյ Խաչատուրյանի հաղթեց «Սմոլևիչիին»

Բելառուսի  բարձրագույն  խմբի  առաջնության  11 –րդ տուրը սկսվեց  Ժոդինոյում,     որտեղ մրցաշարային աղյուսակում  3 –րդ տեղում ընթացող  «Տորպեդո-ԲելԱԶը» հյուրընկալել  էր  նախավերջին՝ 15 –րդ հորիզոնականը զբաղեցնող  Օկտյաբրսկի «Սմոլևիչիին»:  Նկատենք, որ Ժոդիոնյի  թիմը այս անգամ ևս   ներկայացել էր առանց թիմի առանցքային 3 խաղացսղների՝ թիմի ավագ, կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանի, դարպասապահ Վլադիմիր Բուշմայի   և պաշտպան Մաքսիմ Բորդաչևի,  որոնց կորոնավիրուսի 2-րդ  թեստերը  թեև  կրկին բացասական էին եղել,սակայն քանի որ նրանք դեռ նոր են վերսկսել  մարզվել անհատական ծրագրով ու  դեռևս մարզավիճակում չեն, ինչպես 10 –րդ տուրի իրենց թիմի  խաղին , այս  անգամ էլ ասպարեզ չելան:
Սակայն տանտերերը առանց իրենց 3առաջատար  խաղացողների էլ կարողացան մրցակցին հաղթել 2:1 հաշվով , ու վաստակած 21 միավորով  բարձրացան  ժամանակավորապես 2 –րդ հորիզոնական:   Ընդ  որում «Տորպոդո-ԲելԱԶին» հաղթանակ պարգևեց  մրցակցի փորձառու  պաշտպան  Էդուարդ Ժեվներովի ինքնագոլը:

©2020 Armenian Soccer