Բալառուսի բարձրագույն խմբի առաջնությունը մոտցել է ավարտին: 5 տուրից հետո հայտնի կդառնան ստուգատեսի մրցանակակիրները:Մրցանակային տեղերի համար պայքարը խիստ սրվել է: Չեմպիոնի կոչմանն ռեալ հավակնում են ԲԱՏԷ-ն, Սոլիգորսկի «Շախտյորն» ու Բելառուսի «հայկական» ակումբերից`Գրոդնոյի «Նեմանն , որի կազմում մեծ հաջողությամբ հանդես է գալիս ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Գեղամ Ղադիմյանը: Մրցաշրջանի սկզբում Գրոդնոյի թիմի կազմը համալրած հայազգի ֆուտբոլիստը շատ կարճ ժամանակում ոչ միայն ամրապնդվեց «Նեմանի» մեկնարկային կազմում, այլ նաև դարձավ թիմի առանցքային խաղացողներից մեկն ու մեծապես օգնեց թիմի վերելքին և մրցանակակիր դառնալու հավակնություններին:
Սեպտեմբերի 26-ին մրցանակային տեղի մեկ այլ հավակնորդ «հայկական» թիմի` «Տորպեդո –ԲելԱԶ»-ի հետ ժոդինոյում տեղի ունեցած 25 –րդ տուրի խաղում վճռորոշ եղավ հենց Ղադիմյանի գոլային փոխանցումից հետո 45+2-րդ րոպեին 26 –ամայ սերբ հարձակվող Զորան Մարուշիչի խփած գոլն, որը 1:0 հաշվով անչափ կարևոր հաղթանակ պարգևեց «Նեմանին: Սա Գորդնոյի թիմի վերջին 5 խաղերում 2 աընդմեջ պարտությունից հետո տոնած արդեն 3-րդ անընդմեջ հաղթանակն էր: Բարձր արդյունավետությամբ գործող Ղադիմյանը «Նեմանի» կազմում մասնակցած առաջնության 25 խաղում խաղադաշտում եղել է 2106 րոպե, որ իընթացքում դարձել է 9 գոլի, և ոչ պակաս կարևոր 5 գոլային փոխանցման հեղինակ: 25 խաղում 47 միավոր վաստակած Ղադիմյանի թիմը բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական , ու այժմ միայն 2 միավորով է զիջում առաջատարին` երկրի բազմակի չեմպիոն ԲԱՏԷ-ին: 1 խաղ պակաս անցկացրած «Շախտյորն» ունի 46 միավոր: «Տորպեդո ԲելԱԶ»-ն ավագը մասնակցած 21 խաղում 5 գոլ հեղինակած փորձառու կիսապաշտպան Անդրեյ Խաչատուրյանն է 41 միավորով զբաղեցնում է 5 -րդ հորիզոնականը: Առաջնության մասնակից «հայկական» 3-րդ թիմը` Մինսկի «Էներգետիկ- ԲԳՈՒ»-ին, որի կազմում ելույթ է ունենաում ՀՀ ազգային հավաքականի թեկնածուների շարքում դիտարկվող 22-ամյա կիսապաշտպան Հայկ Մուսախանյանը իր ակտիվում գրանցած 35միավորով 16 թիմերի պայքարում ընթանում է 8-րդ տեղում:
©2020 Armenian Soccer