Armenian Soccer
Armenian Soccer

«Շիրակի» խաղացողներով հզորացած «Արարատը» խնդիրներ չունեցավ Գյումրիում

ՀՀ պրիմեր լիգայի  առաջանության  2-րդ տուրից հետաձգված խաղում «Շիրակը»  սեպտեմբերի 26-ին  Գյումրիում հյուրընկալեց  մրցաշրջանի սկզբում «Շիրակի»նախկին խաղացողներով  և հանրապետության լավագույն մարզիչներից մեկով` «Շիրակի»  նախկին  գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանով: Գյումրիում արարտցիները խնդիրներ չունեցան,  քանի որ «Շիրակն» հիմա ամբողջովին  տեղի երիտասարդ կադրերով է հանդես  գալիս ու այդ պատճառով  Տիգրան Դավթյանի ղեկավարությամբ հանդես եկող թիմին շատ դժվար է  դիմակայել մրցակիցներին : Այդ առումով բացառություն չկազմեց «Արարատի» հետ հանդիպումն , որտեղ գյումրեցիները իրենց  հարկի տակ  տակ 0:3 հաշվով     պարտվեցին երևանցիներին:  Գոլերը հեղինակեցին   Աղվան Պապիկյանը(15), Դավիթ Մանոյանն (76) ու Ուրոշ Նենադովիչ( 88):Այս հաղթանկից հետո իր ակտիվում 6 միավոր գրացած «Արարատը »բարձրացավ 6 –րդ հորիզոնական: Իսկ առայժմ միայն 1 միավոր վաստակած «Շիրակը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

©2020 Armenian Soccer