Հունվարի 24-ից Վարդան Մինասյանի գլխավորությամբ Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող ՀՀ գործող չեմպիոն Երևանի «Արարատ Արմենիան» հունվարի 26-ին Պաֆոսում ուժերը չափել է Կիպրոսի 2-րդ դիվիզոնի ընթացիկ առաջնության Բ խմբի մրցաշարում 8 թիմերի պայքարում 6-րդ հորիզոնկանը զբաղեցնող ներկայանցնող Խլորակա քաղաքի «Ակրիտասի» հետ: Ընդ որում վերջինս հունվարի 26-ին Կիպրոսի 2 –րդ դիվիզոինի առաջնության 14-րդ տուրի շրջանակում արտագնա խաղում Երևանի ժամանակով ժամը 17:30-ին մրցել էր խմբում 4-րդ տեղում ընթացող Նիկոսիայի «Դիգենիսի» հետ, ու զիջել էր 0:1 հաշվով:
Ինչ վերաբերվում է Մինասյանի սաներին, ապա նրանք«Ակրիտասին» 9:1 հաշվով պարտության մատնեցին: Հայկական թիմըի կազմում դուբլի հեղինակ է դարձել Մայլսոն Լիման, մեկական անգամ աչքի են ընկել Զակարիա Սանոգոն, Անջելո Մենզեսը, Արմեն Նահապետյանը, Գոռ Մալաքյանը, Հովհաննես Հարությունյանը, Ռոչդի Աչենտեն և թիմի նորեկ Յուսուֆ Օտուբանյոն:
Հունվարի 26-ին օրվա 2 –րդ ստուգողական խաղում «Արարատ-Արմենիա» 1:0 հաշվով առավելության է հասել Կիպրոսի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում 10-րդ տեղում ընթացող «Պաֆոսի» նկատմամբ: Խաղի միակ գոլը 11 մետրանոցից կատարած անվրեպ հարվածով խփել է Կոջոն:
ՀՀ չեմպիոնը ևս երկու ընկերական հանդիպում էլ անցկացնելու է փետրվաի 2-ին՝ Ռումինիայի երկրորդ լիգան ներկայացնող «Ունիվերսիտատ Կլուժի» և Ռուսաստանի պրեմիեր լիգայի պատվիրակ Եկատերինբուրգի «Ուրալի» հետ, որ կազմում ելույթ է ունենում ՀՀ ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:
ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ
©2020 Armenian Soccer