Իտալական «Ռոման» շարունակում է ինտենսիվ մարզումները`նախապատրաստվելով Իտալիայի վերսկվելիքԱ սերիայի առաջնության 27 –րդ տուրի հունիսի 24-ին կայանալիք «Սամպդորիայի» հետ տնային հանդիպմանը:
Վերջին երկու օրերին մարզումները բաց էր թողել Հենրիխ Մխիթարյանն, ով արդեն հունիսի 20-ից վերադարձել է ընդհանուր խումբ և կազմ ու պատրաստ է առաջիկա խաղին: Մինչ այդ հաղորդվել էր, որ ՀՀազգային հավաքականի ավագը ,31-ամյա կիսապաշտպանի մոտ մկանային գերհոգնածություն կար: Վնասվածքից խուսափելու համար հայ ֆուտբոլիստը որոշ ժամանակ գտնվում էր ակումբի բժիշկների հսկողության ներքո:
«Ուրախ եմ վերադարձել եմ մարզումներին: Ահմամբերությամբ եմ սպասում խաղադաշտ վերադարձին: Ցանկանում եմ ավարտել մրցաշրջանը»,-ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Իտալկան լրատվամիջոցներցի Corriere dello Sport-ը և Sky Sport Italia-ն հայտնում են,որ Մխիթարյանը մեծ ցանկություն ունի մասնակցելու «Սամպդորիայի» հետ առաջիկա հանդիպմանը:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայում» մասնակցել է 17 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։
2020 Armenian Soccer