Armenian Soccer
Armenian Soccer

Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» Եվրոլիգայի ուղեգիր է նվաճել

Գերմանիայի բունդեսլիգայի 33-րդ տուրում «Հոֆենհայմն»  իր  հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց «Ունիոն Բեռլինին» և առաջնության ավարտից առաջ ամրապնդվեց 7-րդ տեղում:  
Հաշվի առնելով, որ Գերմանիայի գավաթի եզրափակիչ դուրս եկած թիմերն ապահովել են իրենց տեղը եվրագավաթային հաջորդ մրցաշրջանում՝ «Բավարիան» ՉԼ-ում, իսկ «Բայերը»՝ ԵԼ-ում, մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմն իրավունք է ստանում մասնակցել Եվրոպլիգայի    խաղարկության հաջորդ մրցաշրջանին:
Հիշեցնենք, որ «Հոֆենհայմի» կազմում հանդես է գալիս Հայաստանի ազագային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը շարունակում է ապաքինվել վնասվածքից:

2020 Armenian Soccer