Մարտի 23- 31-ը Հունգարիայում ընթանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու համարա ՌԴ-ի երիտասադրական ընտրանու գլխավոր մարզիչ Միխայիլ Գալատիոնովը հավաքական է հրավիրել 23 ֆուտբոլիստների:
Նրանց թվում են հայազգի 2 խաղացողներ `Մոսկվայի ԲԿՄԱ-ի և «Դինամոյի» գլխավոր թիմերում իրենց տեղերը ամրապնդած կիսապաշտպաններ `21-ամյա ՆԱԻՐ ՏԻԿՆԻԶՅԱՆՆ ու 17-ամյա ԱՐՍԵՆ ԶԱԽԱՐՅԱՆԸ: Նրանք մարտի 18-20-ը Նովոգորսկում կմասնակցեն ուսումնամարզական հավաքի, իսկ մարտի 21-ին կուղևոչրեն Հունգարիա: Այնտեղ մարտի 25, 28 և 31-ին խմբային(Cխումբ) մրցաշարի շրջանակում կմրցեն Իսլանդիայի, Ֆրանսիայի և Դանիայի ընտրանիների հետ:
©2021 Armenian Soccer