Armenian Soccer
Armenian Soccer

Մխիթարյանը բաց կթողնի ՀՀ ազգային հավաքականի առաջիկա 3 պաշտոնական հանդիպումները

ՀՀազգային հավաքականի ավագ,  «Ռոմայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը   հերթական անգամ բաց կթողնի ՀՀ ազգային հավաքականի  առաջիկա հանդիպումները:     Երեկ`մարտի 14-ին`«Վիլլա Ստյուարտ» կլինիկայում Մխիթարյանը  բուժզննում է անցել,  որի ընթացքում     հաստատել է, որ  աջ ոտքի մկանային  վնասվածք է ստացել: Իտալական լրատվամիջոցների տեղեկացմամբ  այդ վնասվածքի  ապաքինման համար նա ստիպված  կլինի բաց  թողնել  3-4 շաբաթ: Հավելենք, որ այդ վնասվածքն Հենրիխը ստացել էր եվրոլիգայի 1/8 եզրափակչի փուլի 1-ին խաղում   մարտի 12-ին  Հռոմում  «Շախտյորի» հետ խաղում,  որտեղ հաղթեցին 3:0 հաշվով և որ փոխարինվեց  35-րդ րոպեին: Իսկ դա    նշանակում է, որ Մխիթարյանը բաց կթողնի ոչ միայն «Ռոմայի» մոտակա հանդիպումներն, այլ նաև    մարտի 25-31-ն  անցկացնելիք  ՀՀազգային հավաքականի  պաշտոնական առաջիկա 3խաղերը:

©2021 Armenian Soccer