Armenian Soccer
Armenian Soccer

Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազը» գերկամային հաղթանակով մեկնարկեց 2021թ Ղազախստան առաջնությունում

Ինչպես արդեն հայտնել ենք,  ՀՀ ամենատիղոսակիր մարզիչ,ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ  Վարդան Մինասյանը նոր  մրցաշրջանում  գլխավորելու Ղազախստանի պրիմեր լիգայի առաջռանության մասնակից «Տարազ» թիմը:Մարտի 14-ին  Ղազախստանի  պրիմեր լիգայի առաջնության 1-ին  տուրում  «Տարազն»արտագնա  խաղում ուժերը չափեց «Կայսարի» հետ:Տանտերերը  23 –րդ րոպեին  արդեն հաղթում էին 2:0հաշվով:  Սակայն Մինասյանի  թիմը   մինչև  1-ին խաղակեսի  ավարտը կարողացավ 3 գոլ խփել ու  գերկամային  հաղթանակ  կորզեց 3:2 հաշվով: «Կայսարի» կազմում նորամուտը նշեց բելառուսական  «Նեման» ակումբից այստեղ տեղափոխված ՀՀ ազգային հավաքականի    կիսապաշտպան,28-ամյա  Գեղամ Ղադիմյանը:Սակայն  76-րդ րոպեին   լիտվացի 29-ամյա հարձակվող Կարոլիս  Լաուկզեմիսին   փոխարեն  ասպարեզ  մտած Ղադիմյանը չկարողացավ օգնել իր թիմին խուսափելու պարտությունից:

©2021 Armenian Soccer